Նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդի մակարդակը լայն հեռանկարներ է բացում հումանիտար գիտությունների բնագավառում դրանց կիրառության համար: Հետևաբար հայերենագիտական ուսումնասիրությունների մեջ նոր և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հիմնահարցերից պետք է առանձնապես կարևորել ինչպես տեղեկատվական համակարգերի լեզվաբանական ապահովման` բառային ու տեքստային հենքեր, բառապաշարի համակարգչային շտեմարաններ, լեզվական կորպուսներ կազմելու, լեզվի ձևային նկարագրության, տեքստերի սրբագրման ու խմբագրման համակարգերի մշակման, այնպես էլ համակարգչային տեխնիկայի օգնությամբ բազմազան տեսական ու կիրառական խնդիրներ լուծելու հարցերը: